Վրաստանից Հայաստան ժամանած անձը փորձել է ապօրինի ներկրել 6․5 կգ քաշով դեղամիջոցներ

Վրաստանից ՀՀ ժամանած անձը փորձել է ապօրինի ներկրել 6․5 կգ քաշով դեղամիջոցներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Վրաստանից ժամանելուց հետո ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցակետի տարածքում Է․Չ․–ի տրանսպորտային միջոցն ուղեկցվել է մաքսային անցման կետի խորը զննման անգար:

«Տրանսպորտային միջոցի բեռնախցիկի և սրահի հետևի նստատեղի բաժանարարի հատվածի հատուկ հարմարեցված վայրից հայտնաբերվել են մաքսային հայտարարագրման ենթակա և մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 6․5 կգ քաշով դեղամիջոցներ»,– ասված է հաղորդագրության մեջ։

Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031