Մեծ պատիվ է վերադառնալ Հայաստան․ Սամանտա Փաուեր

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը X-ի իր էջում անդրադարձ է կատարել Հայաստան այցին։

«Հենց նոր վայրէջք կատարեցի Երևանում։ ՀՀ-ԱՄՆ ընդլայնվող գործընկերության այս պահին ինձ համար մեծ պատիվ է վերադառնալ Հայաստան՝ վերջին տարվա ընթացքում սա իմ երկրորդ այցելությունն է։ Ակնկալում եմ այս այցի ընթացքում օգտագործել համագործակցության խորացման հնարավորությունը»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը ժամանել է Երևան: Այս մասին տեղեկացնում էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։

Այցի ընթացքում նա կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ԶԼՄ-ների և գործարար ոլորտի առաջնորդների հետ:

«Միացյալ Նահանգները վերահաստատում է իր հաստատակամ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, տնտեսական դիմակայունությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասված էր հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031