Մահացել է դերասանուհի Նադեժդա Մատուշկինան
68 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռուս դերասանուհի, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ Նադեժդա Մատուշկինան։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության տելեգրամյան ալիքին։
«68-րդ տարում, երկարատև հիվանդությունից հետո, կյանքից հեռացավ դերասանուհի, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ Նադեժդա Լեոնիդովնա Մատուշկինան։ Նա միշտ պատրաստ էր իր փորձն ու տաղանդը կիսել երիտասարդ դերասանների հետ, ինչի համար նրան հարգում և սիրում էին նրա գործընկերները և հանդիսատեսը», – նշված է հաղորդագրության մեջ:
Նադեժդա Մատուշկինան ծնվել է 1956 թվականի սեպտեմբերի 25-ին Սվերդլովսկի մարզում։ Նա հայտնի է նաև «Առաջին գծի հետևում», «Հատուկ կարևորության առաջադրանք», «Կյանքի գիծ», «Ուրախ Ժենյա», «Փորձարկողներ» և այլ ֆիլմերում խաղացած դերերով։