Վալերիյ Օսիպյանը դավաճանել է համակարգին, հիմա էլ փորձում է ընդդիմություն խաղալ. Վլադիմիր Գասպարյան
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր հայտարարեց, որ Վալերիյ Օսիպյանը դավաճանել է ոստիկանական համակարգին:
«Պարոն Օսպյսնաը ոնց դավաճանեց համակարգին, այնպես էլ դավաճանեց այն մարդուն, որն իրեն ոստիկանապետ նշանակեց ու գեներալի կոչում տվեց: Հիմա էլ փորձում է ընդդիմություն խաղալ, մարդկանց տեսակն է այդպես»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գասպարյանը:
Նրա խոսքով` Օսիպյանը համակարգին դավաճանել է` սկսած «Սասնա ծռեր»-ից:
Դիտարկմանը, թե Օսիպյանն այդ ժամանակ գերի ընկավ` Գասպարյանն ասաց. «Վախկոտությունը գերիության հետ ոչ մի կապ չունի»:
«Մարդ կա, որ այստեղից-այնտեղ է գնում, Օսիպյանը այդ տեսակի մարդ է: Հիմա ի՞նչ ունես ընդդիմության մեջ, գնում, կանգնում ես, ի՞նչ ես ուզում: Ինքը նիկոլական էր, զարմանալի է` Նիկոլին էլ դավաճանեց»,- հավելեց Գասպարյանը: