Հայաստանում աղքատության մակարդակը 2023թ. նվազել է 1 %-ով
ՀՀ-ում աղքատության մակարդակը 2023 թվականին 2022 թ. համեմատ 1 %-ով իջել է` կազմելով 23.7 %։ Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն` ներկայացնելով «2023 թ. տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության» հիմնական արդյունքները:
Կոմիտեի ամփոփ տվյալների համաձայն` ծայրահեղ աղքատության մակարդակը 2023թ. իջել է 0.1 %-ով` կազմելով 1.1 %։
2023 թվականին, 2022թ. համեմատ, աղքատության մակարդակն ընդհանուր ցուցանիշների մեջ ավելի բարձր է եղել գյուղական համայնքներում. եթե ՀՀ քաղաքներում աղքատության շեմը եղել է 21.5 % (2022թ. եղել է 22.1 %), ապա գյուղերում այն կազմել է 27 % (2022թ. եղել է 29 %)։
Կոմիտեից նաև հայտնում են, որ հետազոտության արդյունքներով ստացվող բոլոր ցուցանիշները կհրապարակվեն այս տարվա նոյեմբերին՝ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը 2024թ.» վիճակագրական-վերլուծական զեկույցում: