Շոգն էական ազդեցություն կարող է ունենալ սրտանոթային համակարգի վրա

🫀 Սրտի ծանրաբեռնվածության ավելացում. բարձր ջերմաստիճանը կարող է հանգեցնել անոթների լայնացման, ինչը ժամանակավորապես նվազեցնում է արյան ճնշումը:

Սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար այն կարող է վտանգավոր լինել դեպի սիրտ և այլ կենսական կարևոր օրգաններ արյան հոսքի հնարավոր նվազման պատճառով։

🪫 Սրտանոթային հիվանդությունների ռիսկ. նախկինում որոշակի խնդիրներ ունեցած անձինք (օրինակ` զարկերակային գերճնշում կամ կորոնար զարկերակների հիվանդություն) բարդությունների ավելի մեծ ռիսկ ունեն: Ախտանիշները կարող են սրվել և մեծացնել սրտային նոպաների հավանականությունը:

💦Ջրազրկում. շոգ եղանակին մեծ է ջրազրկման վտանգը, հատկապես, եթե մարդը բավարար քանակությամբ հեղուկ չի խմում: Այն կարող է հանգեցնել արյան խտացման, մեծացնել սրտի վրա ծանրաբեռնվածության և թրոմբագոյացման ռիսկը:

Կարդացեք նաև

⚠️Նախազգուշական միջոցներ բարդություններից խուսափելու համար.

◾️ շոգին խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից,

◾️թեթև և բաց գույնի հագուստ կրել և հնարավորության դեպքում մնալ զով վայրերում,

◾️լրացուցիչ նախազգուշական միջոցների մասին խորհրդակցել բժշկի հետ:

ՀՀ առողջապահության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031