«Դա ամբողջությամբ քաղաքական որոշում է». Էրդողանը՝ Դեմիրալի որակազրկման մասին

Թուրքիայի նախագահի Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է «UEFA»-ի կողմից Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Մերիհ Դեմիրալի նկատմամբ սկսված հետաքննությանն ու դրա շրջանակներում կայացված որոշմանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էրդողանը «UEFA»-ի նման որոշումը որակել է քաղաքական:

«Դա բացատրելն անհնար է, այն ամբողջությամբ քաղաքական որոշում է: Այդ որոշումը խավարեցրել է նրանց խիղճը»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Հիշեցնենք, որ Դեմիրաը «Euro 2024»-ի շրջանակներում Ավստրիայի հավաքականի դեմ ունեցած խաղում մրցակցի դարպասը գրավելուց հետո ցույց էր տվել թուրքական ծայրահեղական ​​«Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը, ինչից հետո էլ նրա նկատմամբ հետաքննություն էր սկսվել, իսկ ավելի ուշ «UEFA»-ի որոշմամբ նա որակազրկվել էր 2 խաղով:

Տեսանյութեր

Լրահոս