Բաժիններ՝

FT. Թրամփի որդին պատմել է, թե ինչպես է նախատեսում զարգացնել բիզնեսը Մերձավոր Արևելքում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկ Թրամփը, հայտարարել է, որ մտադիր է զարգացնել բիզնեսը Մերձավոր Արևելքում։

Բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում Էրիկ Թրամփը պատմել է Օմանում հյուրանոցային համալիրի և սաուդյան Ջիդդայում երկնաքերի կառուցման նախագծերի մասին։

«Որոշակիորեն այդ տարածաշրջանում այլ ծրագրեր էլ ենք իրականացնելու։ Այդ տարածաշրջանում բուռն աճ է նկատվում, և այն չի դադարի մոտակա ժամանակներում», – թերթին է ասել ԱՄՆ նախկին նախագահի որդին:

Էրիկ Թրամփը թերթին պատմել է տարածաշրջանում 25-30 տարվա երկարաժամկետ պայմանագրերի մասին։

Պարբերականը գրում է, որ նրա հայրը՝ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տուն վերադառնալու դեպքում, արտաքին ազդեցությունից կախված լինելու վտանգի է ենթարկվում։

Թերթի հարցին, թե արդյոք դա կհանգեցնի շահերի բախման, նախկին նախագահի որդին պատասխանել է, որ այս պահին՝ ոչ, նշելով, որ ինքը «գործ չունի օտար կառավարությունների հետ», իսկ Դոնալդ Թրամփը «իշխանության չէ»։ Էրիկ Թրամփն ընդգծել է, որ եթե իր հայրը վերադառնա Սպիտակ տուն, ընկերությունը կգնահատի բիզնեսի ազդեցությունը քաղաքականության վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս