Բաժիններ՝

Ստամբուլում գործող ռադիոկայանը պատժվել է եթերում հնչած Հայոց ցեղասպանություն բառերի համար

Թուրքիայի զանգվածային լրատվամիջոցները կարգավորող գերատեսչությունը պատժամիջոց է սահմանել Ստամբուլում գործող ռադիոկայանի նկատմամբ, երբ այդ լրատվամիջոցի եթերում հյուրը խոսել է Հայոց ցեղասպանության մասին՝ կիրառելով հենց ցեղասպանությունը տերմինը, որը պաշտոնական Թուրքիան մերժում է: Այս մասին փոխանցում է «Ազատություն»-ը։

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության ոլորտը վերահսկող RTUK-ը մասնավորապես հինգ օրով զրկել է Acik Radyo-ին հեռարձակումից՝ խնդրո առարկա հայտարարությունը որակելով «ատելության հրահրում»:

Թուրքիայի լրագրողների միությունը հայտարարել է, որ RTUK-ի որոշումը հարված է խոսքի ազատությանը:

«RTUK-ը պետք է լինի անկախ կառույց լինի և պետք է անհապաղ չեղարկի այս որոշումը», – X-ում հրապարակած հայտարարության մեջ պնդել է լրագրողական կազմակերպությունը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031