
Պուտին-Էրդողան հանդիպումն ավարտվել է. հայտնի է` ինչ հարցեր են քննարկել նրանք

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են Ուկրաինայում, Իսրայելում և Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։
«Հանդիպման ընթացքում, բացի Թուրքիայի և Ռուսաստանի երկկողմ հարաբերություններից, քննարկվել է նաև Ուկրաինայում ևՌուսաստանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Իսրայելի հարձակումները պաղեստինյան տարածքների վրա, սիրիական լարվածության կարգավորման ուղիների որոնումը և ահաբեկչության դեմ պայքարը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը տեղի է ունեցել Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում:
Երկու երկրների ղեկավարների բանակցությունները տևելեն մեկ ժամ։