«Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավարն ազատվել է պաշտոնից
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը հայտարարություն է տարածել։ Նա հայտնել է «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավարի՝ պաշտոնից ազատվելու մասին։
«Հուլիսի 1-ին տեղի է ունեցել «Միասնական հայրենիք» խմբակցության հերթական նիստը: Իր դիմումի համաձայն խմբակցության ղեկավարի պաշտոնից ազատվել է Մարսել Հայկազի Պետրոսյանը:
Նոր ղեկավար է ընտրվել պատգամավոր Գևորգ Մնացականյանը, քարտուղար՝ Սեյրան Հայրապետյանը», – նշված է հայտարարությունում: