Իզմիրում շարժասանդուղքի խափանման հետևանքով 11 մարդ է վիրավորվել

Հունիսի 1-ին Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր նահանգում հերթական դժբախտ դեպքն է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես Ուչյոլ թաղամասում գտնվող մետրոյի կայարան տանող շարժասանդուղքը (Էսկալատոր) գործարկման ընթացքում հանկարծակիորեն սկսել է շարժվել հակառակ ուղղությամբ: Արդյունքում 11 մարդ է վիրավորվել:

Իզմիրի նահանգապետը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվել է, որ պատճառը եղել է համակարգի խափանումը:

Հիշեցնենք, որ այսօր 11 մարդ էլ վիրավորում էր ստացել Իզմիրից դեպի հարավային Հաթայ նահանգ ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի կողաշրջման հետևանքով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031