2024թ. 1-ին 5 ամսում Թուրքիա է մեկնել մոտ 18 մլն զբոսաշրջիկ

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը հրապարակել է տեղեկություններ 2024-ի առաջին հինգ ամսում Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ հունվար-մայիսին Թուրքիա է մեկնել ընդհանուր առմամբ 17 մլն 809.000 զբոսաշրջիկ։ Այդ թիվը 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12.47%-ով։

Միայն մայիսին Թուրքիա են այցելել Ռուսաստանից՝ 739.017, Գերմանիայից՝ 729.505 և Մեծ Բրիտանիայից՝ 550.592 զբոսաշրջիկ։

Առաջին 5 ամսվա ընթացքում Թուրքիան ամենաշատ թվով տուրսիտներ ընդունել է Գերմանիայից՝ 1 մլն 122.930։ Այդ ցուցանիշին հաջորդում են Ռուսաստանը (1 մլն 78.294 զբոսաշրջիկ) և Իրանը (946.437 զբոսաշրջիկ)։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031