Բաժիններ՝

Հայաստանի բասկետբոլի ընտրանին կմասնակցի 3×3 Եվրոպայի առաջնության ընտրական փուլին

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմը կմասնակցի Եվրոպայի 3×3 առաջնության որակավորման փուլին: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Հայաստանի տղամարդկանց հավաքականն ընդգրկվել է 1-ին ենթախմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն 8 թիմեր: Հայ բասկետբոլիստներն ուժերը չափելու են Կոսովոյի, Ալբանիայի, Անդորրայի, Ադրբեջանի, Կիպրոսի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի և Մալթայի ընտրանիների հետ:

1-ին ենթախմբի հանդիպումները կայանալու են հունիսի 8-ից 9-ը Կոսովոյում:

Գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն հետևյալ խաղացողները՝ Յուրա Մելիքյան, Տիգրան Մկրտումյան, Սամվել Գևորգյան, Մարատ Միքայելյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031