Բաժիններ՝

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում մայիսի 29-ին կկայանա «Օլիմպիակոս»-«Ֆիորենտինա» եզրափակիչը

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում կկայանա «Օլիմպիակոս»-«Ֆիորենտինա» եզրափակիչը:

Մայիսի 29-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքի «Աեկ Արենա»-ում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

«Ֆիորենտինա»-ն արդեն երկրորդ տարին է, որ հասնում է Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ: Թեպետ նախորդ տարի իտալական թիմը զիջեց «Վեսթ Հեմ»-ին 1:2 հաշվով, սակայն այս տարի թիմը ֆավորիտ է: «Օլիմպիակոս»-ը, սակայն, խաղում է «սեփական հարկի տակ»:

«Օլիմպիակոս»-ն առաջին անգամն է, որ խաղալու է եվրոպական լիգաներից մեկի եզրափակիչում: Նրանք երկրորդ հունական ակումբն են, որ հասնում են խոշոր մրցաշարերի եզրափակիչ: Առաջինը «Պանատինաիկոս»-ն է, որը 1970/71 մրցաշրջանում է եղել եզրափակիչում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031