Սիրելի ուսանողներ, Ժաննա Անդրեասյանը ձեզ խաբում է, աղետի գոտում ձեր կարիքը չկա. Հովհաննես Իշխանյան

Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի ուսանողներ,

Ժաննա Անդրեասյանը ձեզ խաբում է, աղետի գոտում ձեր կարիքը չկա, մինչև մեզ ու ձեզ հասնելը կառավարությունը պարտավոր է ոստիկանական ռեսուրսը կենտրոնացնել այնտեղ:

Սիրելի ուսանողներ, նույնը տեղի է ունեցել 44-օրյայի ժամանակ, երբ համալրումը կանգնեցրել էին, բայց կոչ էին անում կամավորներ գնան ռազմի դաշտ, ինչը խաթարել էր բնականոն աշխատանքը:

Երբ Երևանում ամպի չափ ոստիկաններ չերևան, չերևան Սարդարապատում կաթողիկոսի ճանապարհը փակելիս, այլ երևան Լոռիում ու Տավուշում փրկարարական աշխատանքներ կատարելիս, այդ դեպքում կարող եք արդեն մտածել, որ գուցե ձեր կարիքը կա:

Սիրելի ուսանողներ, հիմա էլ կարող եք ենթադրել, որ իշխանությունը դիտավորյալ խնդիր է ուզում ստեղծել բնականոն աշխատանքը խաթարելու համար, հետո էլ մեղքը ձեզ վրա գցեն, ինչպես զինվորի վրա գցեցին 44-օրյային. նրանք բոլորից լավ գիտեն, որ մինչև ձեզ հասնելը, ոստիկանական ուժերին պետք է տանեն:

Սիրելի ուսանողներ,

և առհասարակ այս կառավարությունը ձեր կառավարությունը չէ, քանի որ նա թքած ունի ձեր սահմանադրական իրավունքի վրա և ձեր տարածքներն առանց ձեզ հարցնելու տալիս է Ադրբեջանին:

Ձեր կառավարությունը ձեզ չէր անհանգստացնի ու տաներ գործ անելու, որից անտեղյակ եք և վտանգավոր է ձեր կյանքի համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031