Բագրատ Սրբազանի գլխավորությամբ համաժողովրդական շարժումը թևակոխում է իր վերջնական փուլ. Դավիթ Անանյան

Բագրատ Սրբազանի գլխավորությամբ համաժողովրդական շարժումը գտնվում է շրջադարձային փուլում և, ըստ էության, թևակոխում է իր վերջնական փուլ։ Այս մասին գրառում է կատարել ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

«Սրբազանը առաջ է քաշել վարչապետի հրաժարականի պահանջը և պարբերաբար հանրային ելույթներով նախաձեռնում է հանդիպման իր հրավերքը` քննարկելու հրաժարականի պայմանները։ Այս պահին վարչապետի կողմից դեռ որևէ արձագանք կամ հայտարարություն չկա (իշխող ողջ քաղաքական ընտրանին շարունակում է ռազմավարական լռություն պահպանել)։ Շատ կարևոր է ըմբռնել, որ որքան ժամանակն անցնում է, այնքան նվազում է կառավարության ղեկավարի լեգիտիմությունն ու հեղինակությունը։ Ուստի հանդիպման ձգձգումն ու անլուր հետաձգումը միայն թուլացնում է գործող վարչապետի դիրքերը։

Մյուս կողմից՝ քաղաքացիական անհնազանդության գործողություններ իրականացնելու ռեսուրսները անսահմանափակ չեն, թեև այդ ակցիաների մասնակիցները ցուցաբերում են համբերատարություն, հետևողականություն ու բավարար ոգևորություն։

Ընդհանուր առմամբ կարելի է պնդել, որ Սրբազանի և վարչապետի հանդիպումն անխուսափելի ուղու վրա է, և որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ կլինի և՛ իշխանությունների, և՛ այն մարդկանց համար, ովքեր ակտիվորեն ներգրավված են այս պայքարում, հետևաբար՝ ամբողջ ժողովրդի ու պետության համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031