Բաժիններ՝

1 զոհ, 4 վիրավոր․ Արմավիրում «Ford Fusion»-ը բախվել է հողաթմբին և, մոտ 100 մետր գլորվելով, գլխիվայր հայտնվել դաշտում

Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Դավիթ Կարապետյանը իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով Տարոնիկ-Ակնալիճ ավտոճանապարհին՝ Տարոնիկի վարչական տարածքում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին և, մոտ 100 մ առաջ ընթանալով, գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 15-ամյա Լեռնիկ Ա․-ն, 18-ամյա Արամ Խաչատրյանը և 18-ամյա Հայկ Տերտերյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 53-ամյա Ալեքսան Գեղամյանը տեղում մահացել է։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան պարեկները քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել և տեղափոխել ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կայքը հայտնում է, որ մահացածն ու վիրավորները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս։

Վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել Վաղարշապատի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենաներով , իսկ 2-ը՝ քաղաքացիների կողմից։ Վարորդը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց, երբ պարեկները մեկնել են այնտեղ որպեսզի նրա սթափությունը պարզեն, բժիշկները հայտնել են, որ նա առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հեռացել է հիվանդանոցից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս