
ՔՈԳՎ օպերատիվ խումբը հետախուզվողին Վրաստանից տեղափոխեց Հայաստան

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից մայիսի 25-ին Թբիլիսի քաղաքից Հայաստան է տեղափոխվել 46-ամյա Սամվել Մ.-ն: Նա 2019 թ. սեպտեմբերի 9-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ (Սպանության փորձը), 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 329-րդ (Պետական սահմանն ապօրինի հատելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: