ՄԻՊ ներկայացուցիչները արագ արձագանքման այցեր են իրականացնում Ոստիկանության բաժիններ՝ տեսակցելու բերման ենթարկված անձանց

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մայիսի 27-ի վաղ առավոտից արագ արձագանքման այցեր են իրականացնում Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից։

«ՄԻՊ աշխատակազմը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով:

Շարունակվում են ինչպես լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները, այնպես էլ ՄԻՊ աշխատակազմում ստացված ահազանգերի վերլուծությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031