Հայաստանը կբաժանեն երկու մասի. կմնա 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք. Հայկ Նահապետյան

Հայաստանի պաշտպանական բնագիծը Կիրանցում կատարվողի հետևանքովփլուզվում է, իսկ ամբողջությամբ կփլուզվի, երբ Կիրանցից հետո Հայաստանի իշխանությունը բավարարի ադրբեջանական պահանջները և հակառակորդին հանձնի նաև անկլավները։

168 TV-ի եթերում, խոսելով Տավուշի մարզում իրականացվող քայլերի, Զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի զորքն Ազգային անվտանգության ծառայողներով փոխարինելու գործընթացի մասին, նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

«Եթե ադրբեջանական կողմը որոշի անցնել ռազմական գործողությունների, անհամեմատ շահեկան վիճակում է հայտնվելու։ 2020 թվականից մինչև հիմա ադրբեջանական կողմը 10-12 զորավարժություն է անցկացրել. դրանք ծախսատար միջոցառումներ են, բայց ադրբեջանական կողմը չի խորշում նման քայլի գնալուց։ Եթե Ադրբեջանը նպատակ ունի խաղաղության հասնել, այդ դեպքում ո՞ր երկրի դեմ պատերազմի համար է իր զորքին զորավարժություններով պատրաստում ռազմական գործողությունների, ի դեպ, նաև հատուկ նշանակության զորքին»,-ասաց Նահապետյանը։

Նրա խոսքով՝ սուտ են խոսում Հայաստանի իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ, երբ հայտարարում են, թե Հայաստանի Հանրապետության տարածքից մեկ սանտիմետր հող չի հանձնվել հակառակորդին. իրականում հանձնվում են Հայաստանի Կադաստրի կոմիտեի վկայականունեցող տարածքներ՝ մարդկանց տներ, ինչն ուղղակի հանցագործություն է։

Կարդացեք նաև

«Ադրբեջանը Հայաստանի տարածքը հիմա շրջափակում է այնպես, ինչպես շրջափակեց Արցախը։ Նման քայլի գնալու համար Ադրբեջանը պետք է Հայստանը կտրի իր հարևաններից, ինչին միտված քայլ էր, օրինակ, Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրի տիրապետումը։Հիմա Տավուշում Ադրբեջանին է անցնում ճանապարհ,որի այլընտրանքային ճանապարհը չի կարող աշխատել անխափան, և դեռ հարց է՝ արդյո՞ք իր թողունակության մակարդակով հավասար է լինելու հանձնվող ճանապարհին։Խոշոր հաշվով, Ադրբեջանը մասնատում է Հայաստանը։ Շուտով պահանջելու են նաև Տիգրանաշենը, որը վերցնելով՝ Հայաստանը բաժանվելու է երկու մասի»,-ասաց Նահապետյանը։

Տիգրանաշենի հանձնումից հետո, ըստ ռազմական փորձագետի, Ադրբեջանի իշխանությունը միջանցք է ստանալու երեք ուղղություններով՝ Մեղրի, Գորիս-Կապան և Քարվաճառից մինչև Երասխ։

«Իրենք ցանկացած ժամանակ կարող են անցնել ռազմական գործողությունների։ Փաշինյանն անընդհատ հանձնում է, իսկ Ալիևը ոչինչ չի հանձնում»,-ասաց մեր զրուցակիցը։

«Նրանք Հայաստանը կբաժանեն երկու մասի, որը չի լինի ամբողջությամբ հայկական տարածք. կլինի Արևմտյան Ադրբեջան և Հայաստանի Հանրապետություն»,-ասաց Նահապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս