Ես առաջադրվելու ցանկություն չունեմ, պաշտոնականացված որոշում. Վեհափառ Հայրապետի հետ պետք է խոսեմ. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը հանդիպել է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը նախ եղել է բաց, այնուհետև շարունակվել է դռնփակ:
Հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Բագրատ Սրբազանն անդրադարձել է իր՝ վարչապետի թեկնածության և դրա շուրջ ներկա քաղաքական ուժերի միջև կոնսենսուսի առկայության մասին:
«Իրենք ցանկություն, համախոհություն են արտահայտել ամբողջ շարժմանը, առաջադրած գաղափարներին, նաև՝ ապագայի պատկերացումներին, համագործակցության և համախոհության մեծ դաշտ գոյացնելուն»,- նշել է նա՝ կրկնելով, որ իր՝ վարչապետի թեկնածու լինելու շուրջ չկա որոշում, այլ այդ հարցն ընդամենը ցանկության տիրույթում է:
«Քաղաքական կուսակցություններն իրենց մտածումները, ըմբռնումներն ու ցանկություններն են հայտնում, դա որևէ ձևով որոշում չի: Եվ հետո, նախ ես Վեհափառ Հայրապետի հետ պետք է խոսեմ՝ հասկանալու, թե ի վերջո մենք այդպե՞ս ենք գնալու, թե՞ այլ ճանապարհով: Ես ոչ սեփական ջանքերով առաջադրվելու ցանկություն ու մղում ունեմ, ոչ էլ…»,- ընդգծել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում