
Հայաստանը չի հայտարարել ՀԱՊԿ-ը լքելու մասին. ՌԴ փոխարտգործնախարար

Այսօր Կազանում ընթացող «Ռուսաստանի-Իսլամական աշխարհ» համաժողովի ընթացքում Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինն ասել է, որ Մոսկվան և Երևանը դաշնակիցներ են, իսկ Հայաստանը չի հայտարարել ՀԱՊԿ-ը լքելու մասին։
«Ռուսաստանը և Հայաստանը ՀԱՊԿ-ի շրջանակներում վստահելի գործընկերներ են։
Չնայած տարատեսակ հայտարարություններին, հուսով են, որ մենք կհաղթահարենք այդ պահերը, և ՀԱՊԿ-ի անդամ հանդիսացող մեր հայաստանցի գործընկերները, որոնք չեն հայտարարել կազմակերպությունը լքելու կամ դրա հետ կապերը խզելու մասին, կրկին մեզ հետ միասնական շարքերում կլինեն», – հայտարարել է Պանկինը։
Անդրադառնալով ԵԱՏՄ կազմում Հայաստանի գործունեությանը՝ Պանկինը նշել է, որ ինքը չի կարող Հայաստանի ղեկավարության փոխարեն որոշել, թե նրանք ինչ կցանկանան անել ապագայում, ինչ շահերով կառաջնորդվեն:
«Սակայն ԵԱՏՄ-ն փոխշահավետ գործընթաց ու կառույց է,դա վիճակագրորեն հաստատվել է Հայաստանի տնտեսության աճի ցուցանիշներով»,- նշել է ՌԴ փոխարտգործնախարարը:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը