Բաժիններ՝

Կուլեբան Բլինքենի հետ քննարկել է իրադրությունը Խարկովի մարզում և Դոնբասում

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևում ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ զրույցի ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել Խարկովի մարզը և Ուկրաինայի կողմից վերահսկվող Դոնբասի հատվածը։

«Այսօր, երբ մենք խոսում էինք, գրեթե յուրաքանչյուր հարցում ուշադրության կենտրոնում եղել են Խարկովի և Դոնեցկի մարզերը, ճակատի ամենադժվար հատվածները», – Կուլեբան ասել է Բլինքենի հետ համատեղ անցկացված ճեպազրույցում, որը Ուկրաինայի ԱԳՆ-ն հեռարձակել է սոցցանցի իր էջում։

Նրա խոսքով՝ զրույցի առանցքային հարցը եղել է ոչ միայն ռազմական օգնության ծավալը, այլեւ զենքի և զինամթերքի մատակարարումների արագությունը։ «Ամեն ինչ պետք է արագ տեղի ունենա, որպեսզի մենք կարողանանք խափանել ՌԴ-ի հարձակողական պլանները»,- նշել է Կուլեբան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031