Բաժիններ՝

Վանաձորցին փողոցում շրջում էր գոտկատեղին լիցքավորված ատրճանակ…

Մայիսի 12-ի կեսգիշերին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկները Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում ծառայություն կատարելիս մի քաղաքացու գոտկատեղին զենքի նմանվող իր են նկատել։

Պարեկները, ապօրինի կերպով հրազեն կրելու կասկածանքով, հիշյալ քաղաքացուն ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Բազումի բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը։

Անձնական խուզարկությամբ վանաձորցի 56-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտով, իսկ փամփշտատուփի մեջ եղել է նույն տրամաչափի 6 փամփուշտ։ Բացի այդ, խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են գաղտնի փականով դանակ և պարսատիկ, իսկ գրպաններում՝ էլեկտրապարպիչ և դանակ:

Վանաձորցի տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն։ Նա ձերբակալվել է:

Հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031