![](/banners/BeFunky-design.jpg)
Բորելն Իսրայելին կոչ է արել ապահովել Ռաֆահում գտնվող քաղաքացիների անվտանգությունը
![](https://168.am/wp-content/uploads/2023/06/1113171.jpg)
ԵՄ դիվանագիտության ղեկավարը Ժոզեպ Բորելը X սոցիալական ցանցում հայտնել է, որ Իսրայելը պարտավոր է ապահովել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում խաղաղ բնակիչների անվտանգությունը՝ միջազգային իրավունքի համաձայն։
«Քաղաքացիներին ստիպել տարհանել Ռաֆահի անապահով շրջաններ անընդունելի է: Իսրայելը միջազգային իրավունքի համաձայն պարտավոր է ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը»,- գրել է Բորելը:
Նա նաև Իսրայելին կոչ է արել ցամաքային գործողություն չանցկացնել Ռաֆահում։ «Սա էլ ավելի կսրի առանց այն էլ ծանր հումանիտար ճգնաժամը»,- ընդգծել է նա։