Արցախի էջը փակված չէ՝ պայքարն ուղղված է հանուն Հայաստանի ու Արցախի. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշել է, որ մայիսյան հաղթանակների էությունը, գաղափարը, ոգին վերականգնելու համար պայքարը պետք է մշտական լինի, և ոչ թե դադարներով կամ ընդհատումներով, այսինքն, միայն այս դեպքում է հնարավոր կրկնել հաղթական պատմությունը:

«Իսկ այսօր մենք ունենք իրավիճակ, երբ ՀՀ-ում ձևավորված իշխանությունը, որը 5-6 տարի իշխանության է, փորձում է հայի մեջ կոտրել պայքարը, հաղթանակի ձգտումը, ոգին, գաղափարը: Իհարկե, մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ դա իշխանություններին որևէ ձևով չի հաջողվում գոնե այդ մասով»,- նշել է նա և հավելել՝ անկախ նրանից, որ Արցախն Ադրբեջանի վերահսկողության տակ է, Արցախի էջը որևէ ձևով չի կարող փակված լինել:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսին, Տիգրան Աբրահամյանը նշել է, որ նրա հայտարարություններն այսօր նեղ թիրախային խմբեր ունեն: Այսինքն, հասարակության շատ քիչ հատված է, որ դեռևս հավատում և ընդունում է Փաշինյանի հայտարարություններն այնպես, ինչպես նա է փորձում արտահայտել:

«Հասարակության մեծ մասի համար իրականությունն այն է, ինչ նա տեսնում է մեր սահմաններում, իսկ առաջին հերթին արտահայտվում է պարտվողականությամբ, հանձնելով, ագրեսիաներին ոչ համաչափ հակազդելով, որի հետևանքն Արցախի, ՀՀ տարբեր տարածքների հանձնումն է, ՀՀ տարբեր կոմունիկացիաների նկատմամբ Ադրբեջանի վերահսկողությունն է»,- հավելել է պատգամավորը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս