Բաժիններ՝

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Արևմուտքի հետ երկխոսությունից

Հինգերորդ անգամ ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ունեցած ելույթում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան չի հրաժարվում Արևմուտքի հետ երկխոսությունից։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

«Մենք չենք հրաժարվում արևմտյան պետությունների հետ երկխոսությունից: Ընտրությունը նրանցն է. նրանք մտադի՞ր են արդյոք այսուհետ էլ փորձել կասեցնել Ռուսաստանի զարգացումը, շարունակել ագրեսիայի քաղաքականությունը, տարիներով չդադարող ճնշումը մեր երկրի վրա, թե՞ որոնել համագործակցության ու հաշտության ուղի»,- ասել է Պուտինը:

Իր երդմնակալության ելույթում ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության անվտանգության և ռազմավարական կայունության շուրջ, բայց միայն հավասար պայմաններով:

Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանը եվրասիական ինտեգրման իր գործընկերների և զարգացման ինքնիշխան այլ կենտրոնների հետ կշարունակի աշխատանքը բազմաբևեռ աշխարհակարգի, անվտանգության հավասար և անբաժանելի համակարգի ձևավորման շուրջ:

Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 5-րդ երդմնակալության արարողությունը։ Նա նախագահի պաշտոնը կզբաղեցնի ևս 6 տարի՝ մինչև 2030 թ․ մայիսի 7-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031