Բաժիններ՝

Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա

Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի բրիտանական տարածքի վրա, ինչպես դա արեցին ահաբեկիչները։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնի խոսքերը, թե Ուկրաինան իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևիևը բրիտանական զենքով կհարվածի Մեծ Բրիտանիայի տարածքին, ինչպես իրենց ժամանակ արեցին Ալ-Քաիդայի ահաբեկիչները»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031