
Ռուսաստանը բենզինի արտահանման ժամանակավոր արգելք է մտցնում

Ռուսաստանի կառավարությունը մարտի 1-ից օգոստոսի 31-ը կարգելի բենզինի արտահանումը գարնանային դաշտային աշխատանքների ընթացքում շուկայում կայուն իրավիճակ պահելու համար։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին տեղեկացրել են նախարարների կաբինետից։
«Կառավարությունը միջոցառումներ է ձեռնարկել՝ գարնանային դաշտային աշխատանքների ընթացքում վառելիքի շուկայում կայուն վիճակ պահպանելու համար։ Կառավարությունը մարտի 1-օգոստոսի 31-ը ժամանակավոր արգելում է բենզինի արտահանումը»,-ասվել է հաղորդագրությունում։
Սահմանափակումը չի տարածվում միջկառավարական համաձայնագրերով նախատեսված մատակարարումների վրա, այդ թվում ԵԱՏՄ երկրներին։