
Արարատ Միրզոյանի Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ

Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ։
Այս մասին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Նախատեսված է մասնակցություն քննարկումներին և երկկողմ հանդիպումներին», – գրել է նա։