Ալեն Սիմոնյանը Հայաստանի դեմ ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունը չի բացառում
Փետրվարի 28-ին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում չբացառեց ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցումը նաև դե յուրե։
«Մենք հարց ենք տվել՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում, և մինչև այսօր պատասխան չենք ստացել, ինչը սպառնալիքներ է ստեղծում,- հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, – ՀԱՊԿ-ը փոխանակ կատարելու Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները, ընդհակառակը՝ անվտանգային խնդիրներ է առաջացնում Հայաստանի համար»։
Նրա խոսքն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում կրկնեց նաև խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ իրեն հարց ուղղող լրագրողներին հարցնելով՝ էլ ի՞նչ պետք է լինի, որ հասկանաք՝ ՀԱՊԿ անվտանգային համակարգը չի՛ գործում։
«Մեզ համար ակնհայտ է, որ այդ անվտանգային համակարգը չի՛ գործում տարբեր արդարացումներով՝ Արցախը, Խծաբերդը, Հին թաղերը, Ջերմուկը, Սև լիճը, Լաչինի միջանցքը, տեսանք, թե ինչ եղավ»,- ասաց Սիմոնյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը պետք է մի կողմից՝ անհույս փորձ անի ՀԱՊԿ-ը վերակենդանացնելու ուղղությամբ, մյուս կողմից՝ մտածի անվտանգային այլընտրանքների մասին։
«Որևիցե քննարկում ՆԱՏՕ-ի հետ չի եղել, մեր մեջ էլ նման քննարկում չի եղել, բայց մենք պատրաստ ենք ու շարժվելու ենք այն ուղղությամբ, որը մեզ համար անվտանգություն կապահովի»,- ասաց Սիմոնյանը՝ շեշտելով, որ Հայաստանի դաշնակից Ռուսաստանն Ադրբեջանի համատեղ գործընթացի մեջ է մխրճվել, որը Հայաստանի շահից չի բխում։
«Ուկրաինայի պատերազմը սկսել է Արցախի ճանապարհով, և այստեղ պետք է այլընտրանքային ճանապարհ ստանալ»,- ասաց Սիմոնյանը։
Հարցին՝ այսինքն՝ կա ռուս-ադրբեջանական պայմանավորվածությո՞ւն, Սիմոնյանը պատասխանեց. «Չեմ բացառում։ Չեմ բացառում, որ նաև Թուրքիայի հետ է եղել պայմանավորվածություն»։
Մանրամասները տեսանյութում։