Ավագանին Կամո Արեյանին «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչում կշնորհի՞. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի ավագանին առաջարկում է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին շնորհել «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչում։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ հարցը քննարկվելու է ավագանու՝ մարտի 12-ի նիստում. թեեւ նիստի օրակարգը դեռ չի հրապարակվել քաղաքապետարանի կայքէջում, բայց մեզ ավագանու անդամները փոխանցեցին, որ հարցն ընդգրկված է առաջիկա նիստի օրակարգում:

Նշենք, որ Կամո Արեյանը քաղաքապետարանի հնաբնակներից է. դեռ 1997թ.֊ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել քաղաքապետարանում:

Ուշագրավ է նաեւ, որ Կամո Արեյանը ՀՀԿ անդամ է, 2013 թվականի մայիսի 5-ին ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Երեւանի ավագանու անդամ եւ զբաղեցրել Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնը:

Թեեւ իշխանափոխությունից հետո շատերը պաշտոնանկ արվեցին, բայց Կամո Արեյանը շարունակում է մնալ քաղաքապետարանում. այժմ զբաղեցնում է Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնը»:

Տեսանյութեր

Լրահոս