Սրանք իրենք իրենց անբարոյականությունը գերազանցելու աննախադեպ վարպետ են, սրանք մեզ, մեր երկիրը, մեր երեխեքի կյանքը կերան…Կարապետ Պողոսյան

Կարապետ Պողոսյանը գրում է. «Ուշադիր հետևեցի փոխվարչապետ Տ.Խաչատրյանի Հ1֊ին տված հարցազրույցին և նրա կարկամած խոսքից ու աչքերում արտացոլված դիվային վախից ինքս էլ վախեցա.

Փաստացի, ՀՀ կառավարությունը արցախցիներին չի տրամադրում փոխհատուցում կորցրած բնակարանների դիմաց, այլ միջնորդում է, որ ՀՀ տարածքում գոծող առևտրային բանկերից ստանան վարկ 12֊15 առանձին դեպքերում 18 մլն դրամի չափով և10 տարի մարման ժամկետով, ապա ինչ որ մասը «փոխհատուցվում է» ՀՀ բյուջեյից, մյուսն արցախցիների կողմից, նաև հստակ պայմաններ են դրվում, օրինակ, որ այդ գումարով բնակարաններ կարող են գնել և ապրել միայն սահմանամերձ գոտիներում կամ առավել անբարենպաստ պայմաններ ունեցող բնակավայրերում և այս ամենը փաթեթավորվում է գունավոր լենտերով ու ճոռոմ «մեծահոգությամբ» հրամցվում։

Բայց այսքանն էլ դեռ հեչ, տեսեք Հայաստանում և նրանից դուրս կա՞ արդյոք մի գիտակից հայ, ով կասկածում է, որ Արցախը ծախեցին, երևի ոչ։ Հետևաբար բնական է չէ՞, որ էդ գումարներն էլ հիմա պետք է օրինականացնեն և այ դրա դրսևորումներից մեկն էլ կարող է լինել փոխվարչապետի կարկամած ծրագիրը։

Նախ մարդկանց զրկեցին իրենց տուն ու տեղից, աշխատանքից, արժանապատիվ կյանքից, պատմությունից, ընտանեկան գերեզմանից, սարքեցին գաղթական ու հիմա էլ մունաթով ասում են, պիտի հրաժարվես ԱՀ քաղաքացիությունից, պիտի գնաս ապրես ՀՀ ամենաանբարենպաստ վայրերում, որ քեզ վարկ տանք, տուն ունենաս…

Ու բնավ էլ չկասկածեք, որ այդ վարկը հենց Արցախի վաճառքից ստացված գումարը կարող է լինել, օրինակ շատ պարզ մեխանիզմով, ասենք, գռզոյի բանկը դրսում մի կեղծ գործարք կձևակերպի, թե էժան փող է վերցնում տալիս կառավարության կողմից երաշխավորված արցախցիներին ու արդեն էդ կեղտոտ (Արցախի վաճառքից գոյացած գումարը) փողերը օրինական կմտնեն Հայաստան, հետո մի կլորիկ թիվ պետական բյուջեյից կթալանեն ու, որպես «աջակցություն» կտան կրկին բանկին, մյուս մասն էլ արցախցիների հաշվին հետ կբերեն ու ինչ կստացվի, համ կեղտոտ փողերը կլվանան, համ դրանք մինիմումը կկրկնապատկեն։

Սրանք իրենք իրենց անբարոյականությունը գերազանցելու աննախադեպ վարպետ են, սրանք մեզ, մեր երկիրը, մեր երեխեքի կյանքը կերան…

Սրանք վերջում մեզանից ոչինչ չեն թողնելու, մի հանդուրժեք‼️»։

Տեսանյութեր

Լրահոս