Հովսեփ Կ.-ն հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին
ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 27-ին Երևանի Լենինգրադյան փողոցում հայտնաբերել և բաժին են տարել 38-ամյա Հովսեփ Կ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով: Նա ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: