Գագիկ Մելքոնյանի տան մոտ ռումբ չի հայտնաբերվել. ՆԳՆ

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը հայտնել էր, որ մոտ 10 օր առաջ իրենց հարևանի բակում ռումբի պայթյուն է եղել։ Նրա խոսքով՝ պայթյունի հետևանքով փշրվել են լուսամուտների ապակիները:

Դեպքից հետո հարևաններն ահազանգել են իրավապահներին․ «Եկել, ստուգել են, փորձաքննություն իրականացրել»,- ասել է նա։ Հարցին՝ հնարավոր համարու՞մ է, որ իրեն են ցանկացել վնասել, պատգամավորն ասել է. «Չեմ կարծում»։

ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից 168.am-ին հայտնեցին, որ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան մոտ ռումբ չի հայտնաբերվել։

«Ինքնաշեն պայթուցիկ սարքի նմանվող առարկա հայտնաբերվել է նույն թաղամասում՝ մեկ այլ տան հարակից տարածքում։ Ոստիկանների միջոցառումներով պարզվել է, որ տեղի ունեցածը անձնական հարաբերություններ պարզելու հետ է կապված։ Այդ դեպքով կա նախաձեռնված քրեական վարույթ և կան մեղադրյալներ։ Նշված դեպքը որևէ առնչություն չունի վերջերս տեղի ունեցած դեպքերի հետ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829