
Առանձնահատուկ պահանջարկ ունեցող 48 համարանիշից վաճառվել է 7-ը, արժեքը՝ 156 միլիոն 200.000 դրամ

Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդն ավարտվել է: Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ մանրամասնելով, որ աճուրդին մասնակցել է 10 անձ, իսկ ներկայացված հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 48 համարանիշներից վաճառվել է 7-ը։
«Աճուրդը սկսվել է 2024 թվականի փետրվարի 23-ին ժամը 12։00-ին և ավարտվել փետրվարի 28-ին ժամը 12։52-ին։
Լոտի օգտագործման իրավունքի ձեռք բերման արժեքը նշված 7 համարանիշերով կազմել է 156.200.000 դրամ»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Նարեկ Սարգսյանը: