Եթե ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից, ապա ինչպե՞ս Հայաստանը կարող է սառեցնել իր մասնակցությունը կազմակերպությանը․ Զախարովան ՀՀ իշխանություններին պատասխանեց նրանց բառապաշարով

Կտրականապես անընդունելի են Հայաստանի իշխանությունների կշտամբանքները` 2021-2022թթ.-ին տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ֆոնին ՀԱՊԿ-ի կողմից իր մանդատը և Երևանի նկատմամբ իր պարտավորություններն իբր չկատարելու վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության «սառեցման» մասին հայտարարությունը:

«Կցանկանայի հիշեցնել, որ 2022 թվականի սեպտեմբերին Երևանի խնդրանքով օպերատիվ կերպով ձևավորվել և սահմանամերձ շրջաններ է ուղարկվել ՀԱՊԿ գնահատման առաքելություն։ Դրա արդյունքներով նախապատրաստվել է ՀԱՊԿ Անվտանգության հավաքական խորհրդի՝ Հայաստանում մշտադիտարկման առաքելության տեղակայման որոշումը: Մեր կամ ՀԱՊԿ մյուս անդամների մեղքով չէ, որ տվյալ հավասարակշռված որոշումը, որը ենթադրում էր երկրին ռազմատեխնիկական օգնության տրամադրում և մի շարք այլ միջոցառումներ, հորինված պատճառաբանությամբ մերժվել է ՀՀ իշխանությունների կողմից:

Ավելին, Երևանը որոշեց ցուցադրաբար հրավիրել Եվրամիությունից կեղծ դիտորդների: Բոլորին հայտնի փաստերը կասկած չեն թողնում այս ներկայացուցիչների աշխատանքի զրոյական արդյունավետության առնչությամբ։ Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ այդ կարգավիճակից բխող բոլոր իրավունքներվ և պարտավորություններով։ Ցավով արձանագում ենք, որ Երևանի՝ միջոցառումներին մասնակցության դինամիկան նվազել է, ինչն ակնհայտորեն չի բխում բարեկամ հայ ժողովրդի շահերից և երկրի անվտանգության ապահովման պահանջներից:

Հուսով ենք, որ Երևանը կհասկանա, որ առկա մտահոգությունները պետք է քննարկվեն և լուծվեն հանգիստ և վստահության մթնոլորտում երկխոսության, այլ ոչ թե դրանք անընդհատ քաոտիկ կերպով հանրային տիրույթ դուրս բերելու միջոցով: Եթե ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից, ինչպես որ հայտարարում էին ՀՀ իշխանությունները, ուրեմն ինչպե՞ս Հայաստանը կարող է սառեցնել իր անդամակացությունը ՀԱՊԿ-ին»,- ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ Փաշինյանը ֆրանսիական լրատվամիջոցնեի հետ զրույցում ասել է, որ Հայաստանը «սառեցրել» է անդամակցությունը ՀԱՊԿ-ին:

Տեսանյութեր

Լրահոս