
Ղազախստանը, Ռուսաստանը և Թուրքմենստանը ծրագրում են համատեղ ձեռնարկություն ստեղծել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման համար

Ղազախստանը, Ռուսաստանը և Թուրքմենստանը ծրագրում են համատեղ ձեռնարկություն ստեղծել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման համար։
«Դա արվում է սպասարկումը բարելավելու, բեռների առաքման ժամանակը կրճատելու և ծառայություններ մատուցելու համար «մեկ պատուհանի» սկզբունքով»,- ասել է Ղազախստանի փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը։
2023թ.-ին Հյուսիս-Հարավ միջանցքով երկաթուղով փոխադրված բեռների ծավալը կազմել է 2,1 մլն տոննա, ինչը 4%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Մինչև 2027թ.-ը խնդիր է դրվել միջանցքի տրանսպորտային ներուժը տարեկան 6-ից 10 միլիոն տոննայի հասցնել։