
Ամերիկացի քաղաքական մեկնաբան և բլոգեր Ջեքսոն Հինքլը Սերգեյ Լավրովի հետ լուսանկար է հրապարակել

Ամերիկացի քաղաքական մեկնաբան և բլոգեր Ջեքսոն Հինքլը X սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ու կցել Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ լուսանկար:
««Միջազգային ռուսաֆիլների շարժման» գործադիր խորհրդի միակ ամերիկացի ընտրվելուց հետո այս գիշեր Մոսկվայում հիանալի ընթրիք ունեցա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Իմ ամերիկացի հայրենասերների անունից ես նախարար Լավրովին նվիրեցի 1945թ.-ի թերթը, որը հայտարարում էր «Elbe Day»-ի մասին՝ այն օրը, երբ ամերիկյան և խորհրդային զորքերն առաջին անգամ միավորվեցին մարտի դաշտում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ կիսելով Գերմանիան»,- գրել է Հինքլը: