Բաժիններ՝

Կուբայում անցկացվում է Սիգարի միջազգային փառատոնը

Հավանայում փետրվարի 26-ին մեկնարկել է Սիգարի միջազգային փառատոնը, որն այնտեղ անցկացվում է արդեն 24-րդ անգամ։ Փառատոնն իր շուրջն է հավաքել 108 երկրների ավելի քան 2900 մասնագետների, գործարարների և սիգարը գնահատողների: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Ավանդաբար փառատոնի անցկացման վայրը դարձել է Համագումարների պալատը, որտեղ իրենց արտադրանքն են ներկայացնում սիգար արտադրողները և «հաբանոս» (habanos՝ այսպես են սիգարներն անվանում Կուբայում) պահելու համար հյումիդորներ՝ ձեռագործ տուփեր պատրաստողները:

Փառատոնի ծրագրով նախատեսված են ֆորումի մասնակիցների այցելություններ հանրապետության արևմուտքում գտնվող ծխախոտի պլանտացիաներ և մայրաքաղաքի սիգարի գործարաններ: Բացի այդ, հյուրերը կկարողանան մասնակցել տարբեր վարպետաց դասերի, այդ թվում՝ սիգար փաթաթելու:

Անցած տարիներին Հավանայի սիգարի փառատոնի հյուրերն են եղել այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը, ամերիկացի դերասան և քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը, բրիտանացի մոդել Նաոմի Քեմփբելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս