Կառավարությունը նախատեսում է կարգավորել դեղերի գրանցման և կլինիկական փորձարկումների ոլորտը

Կառավարությունը նախատեսում է կարգավորել դեղերի գրանցման, կլինիկական փորձարկումների ոլորտը և ներդաշնակեցնել դեղերի ներմուծման գործընթացները: Ազգային ժողովում ««Դեղերի մասին» և կից օրենքներում առաջարկվող լրացումները և փոփոխությունների նախագիծը» ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«2016 թվականին ընդունված «Դեղերի մասին» օրենքի կիրարկման ընթացքում բացահայտվել են մի շարք բացթողումներ, որոնք խոչընդոտում են ոլորտի լիարժեք կարգավորմանը: Որոշակի խնդիրներ են արձանագրվել նաեւ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի իրավակիրառ պրակտիկայում, այդ թվում՝ փորձաքննությունների իրականացման մասով»,- ասաց Ավանեսյանը։

Նախարարի դիտարկմամբ՝ օրենքը չի նախատեսում դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննություններ եւ մասնագիտական դիտարկումներ իրականացնող կազմակերպության սահմանում, ինչը մի շարք խնդիրներ է առաջացրել: Կառավարության որոշումները փոփոխելու համար անհրաժեշտ են լիազորող նորմեր:

«Օրենքի էական թերություններից է նաև այն, որ նախատեսվում է զուգահեռ ներմուծման թույլտվության և դրա տրամադրման մերժման համակարգ՝ չհստակեցնելով կապը ներմուծման հավաստագրման գործընթացների եւ ներմուծման մերժման հիմքերի հետ»,- նշեց Ավանեսյանը՝ հավելելով, որ փաթեթը կազմելիս հաշվի առնվել ներմուծող ընկերությունների առաջարկները:

Տեսանյութեր

Լրահոս