Բաժիններ՝

Շվեդիայի վարչապետը շվեդական զորքերի ուղարկումն Ուկրաինա տեղին չի համարում

Ներկայում Շվեդիան մտադիր չէ իր զինվորականներին ուղարկել Ուկրաինա՝ չնայած այն բանին, որ Ֆրանսիայի նախագահը չի բացառել իրադարձությունների նման ընթացքը։ SVT հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է թագավորության վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը։

«Ներկայում դա ընդհանրապես տեղին չէ, հիմա մենք զբաղված ենք Ուկրաինային առաջնային նյութերի փոխանցմամբ, ինչպես անում են շատ երկրներ, – նշել է վարչապետը: – Ուկրաինական կողմից դրա խնդրանքը չկա, այնպես որ, այդ հարցը տեղին չէ։ Մյուս կողմից, տարբեր երկրներ տարբեր ավանդույթներ ունեն այլ երկրների (գործերում) ներգրավվածության հարցում։ Ֆրանսիայի ավանդույթը Շվեդիայի ավանդույթը չէ: Դա տեղին չէ, մենք այս թեմայով քննարկումներ չունենք, մենք օգնում ենք՝ Ուկրաինա ուղարկելով միջոցներ, նյութեր, փող»:

Քրիստերսոնը հավելել է, որ եթե որևէ երկիր «ցանկանում է զորքեր ուղարկել աշխարհի որևէ վայր, դա չի ազդում ՆԱՏՕ-ի վրա»։

Էմանուել Մակրոնը Փարիզում Կիևին օգնության հարցով պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո չէր բացառել Ուկրաինայում Արևմտյան երկրների զինվորականների տեղակայման հնարավորությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829