Բաժիններ՝

Ֆրանսիան բանակցություններ չի վարում Ուկրաինային իր կործանիչների մատակարարումների շուրջ. Մակրոն

Ֆրանսիան այժմ բանակցություններ չի վարում Կիևին իր Mirage կործանիչների մատակարարումների հնարավորության շուրջ։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Ուկրաինային աջակցության թեմայով խորհրդաժողովից հետո։

«Այսօր մենք բանակցություններ չենք վարում Mirage կործանիչների մատակարարումների շուրջ», – ասել է Մակրոնը մամուլի ասուլիսի ընթացքում։

Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ Փարիզն այժմ կենտրոնացած է օդաչուների պատրաստման վրա։

«Մենք կշարունակենք դա անել», – նշել է Մակրոնը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Կիևը Փարիզի հետ քննարկում է ուկրաինական կողմին մարտական ​​ինքնաթիռների մատակարարման հնարավորությունը։

Ելիսեյան պալատում կայացած խորհրդաժողովին մասնակցել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան և ԵՄ-ի շուրջ 20 երկրների վարչապետներ։ Հանդիպմանը Միացյալ Նահանգները ներկայացնում էր Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը, իսկ Մեծ Բրիտանիան՝ արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս