Բաժիններ՝

Հովհաննես Հարությունյանը մեկ ամիս անց կրկին վերադարձել է «Փյունիկ»

Երևանի «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ Հովհաննես Հարությունյանը մեկ ամիս անց կրկին վերադարձել է հայկական ակումբ:

Ինչպես տեղեկացնում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը` Հովհաննես Հարությունյանը մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալական հիմունքներով հանդես կգա «Փյունիկ»-ում: Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները մեկ ամիս առաջ գնել էր ռուսական «Սոչի»-ն: Հարությունյանը խաղացել է «Փյունիկ»-ի ակադեմիայի տարբեր տարիքային խմբերում և 2016 թվականին նորամուտը նշել գլխավոր թիմում:

Հարությունյանը «Փյունիկ» տեղափոխվելուց հետո առաջին անգամ հրավիրվեց Հայաստանի ազգային հավաքական ու աստիճանաբար ամրապնդվեց ազգային ընտրանու կազմում: Նա ընդգրկվել է նաև «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» քվեարկության լավագույն հնգյակում 2022-ի արդյունքներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս