Բաժիններ՝

Գողացել էին 230 լիտր օղի, բենզինով աշխատող սղոց, 25 մսի պահածո

ՆԳՆ ոստիկանության Տավուշի բաժնում փետրվարի 24-ին հաղորդում տված Երևանի մի բնակիչ հայտնել էր, որ փետրվարի սկզբից փետրվարի 23-ի ժամը 19.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով Մովսես բնակավայրի իրեն պատկանող տանը մարդ չբնակվելու հանգամանքից, թաքստոցից վերցրել են տան և նկուղների բանալիները և նկուղներից գողացել էին ապակյա տարբեր տարողությամբ տարաներով շուրջ 230 լիտր օղի, բենզինով աշխատող սղոց, 25 մսի պահածո, խոհանոցային դանակների հավաքածու, տեսաձայնագրման «DVR» համակարգ, տան բակից՝ տեսանկարահանող սարք, նաև խառնել էին տան իրերն ու գողացել մազ կտրելու էլեկտրական սարք՝ պատճառելով ընդհանուր 800 հազար դրամի գույքային վնաս:
Գողության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:

ՆԳՆ ոստիկանության Տավուշի բաժնի և Տավուշի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Մովսես բնակավայրի բնակիչ 22 և 34 տարեկան երկու երիտասարդ։
22-ամյա երիտասարդը ձերբակալվել, տեղափոխվել է բաժին, որտեղ խոստովանել է կատարածը:

34-ամյա երիտասարդը ներկայացվել է Բերդի քննչական բաժին: Նրա մատնանշած վայրում հայտնաբերվել է գողոնի մաս հանդիսացող օղու ջարդված ապակյա տարա:

Երիտասարդները տեղափոխվել են Տավուշի բաժնի ձերբակալվածների պահման վայր։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի քննչական բաժին։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս