Արամայիս Պ.-ն հետախուզվում էր շորթման և խարդախության մեղադրանքով
ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 23-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել և բաժին են ներկայացրել 32-ամյա Արամայիս Պ.-ին։ Նա 2021 թ. դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 182-րդ (Շորթումը) և 178-րդ (Խարդախությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: