
Հարավային Կորեան կուժեղացնի արտահանման վերահսկողությունը Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ

Հարավային Կորեան կուժեղացնի դեպի Ռուսաստան և Բելառուս արտահանման վերահսկողությունն այն ապրանքների համար, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։
Այս հայտարարությունից առաջ Հարավային Կորեան փաստացի կամ հնարավոր ռազմական օգտագործման 682 անուն ապրանք էր ավելացրել Ռուսաստան և Բելառուս առաքման համար արգելված ապրանքների ցանկում։
«Նախարարությունը կուժեղացնի արտահանման վերահսկողության իրականացումը կից կազմակերպությունների հետ կապերի շրջանակներում, քանի որ ավելի շատ փորձեր կլինեն՝ խուսափելու արտահանման վերահսկողությունից, և շրջանցող ուղիներով մատակարարումների թվաքանակը կավելանա», – ասվում է Հարավային Կորեայի առևտրի, արդյունաբերության և էներգետիկայի նախարարության հայտարարության մեջ:
Գերատեսչությունում հավելել են, որ Հարավային Կորեան ջանքեր կգործադրի՝ արտահանողներին տեղեկացնելու վերահսկվող ապրանքների թարմացված ցանկի մասին՝ չթույլատրված արտահանումը կանխելու համար։
Ռուսաստան և Բելառուս արգելված ապրանքների ցանկը 682 անունով համալրելուց հետո ցուցակում ապրանքների ընդհանուր թիվը հասել է 1159-ի։ Դրանց թվում են ծանր շինարարական սարքավորումները, վերալիցքավորվող մարտկոցները, ավիացիոն բաղադրիչներն ու մեխանիզմները: