Հայտարարում է այն, ինչ Հայտարարում է այն, ինչ Արևմուտքն է առաջ մղում. Սերգեյ Մելքոնյանէ առաջ մղում. Սերգեյ Մելքոնյան
ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ուղղակի արձանագրումն է այն գործընթացի, որը տեղի է ունենում արդեն տարիներ շարունակ։
168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով France 24-ին տված հարցազրույցում Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին, նման տեսակետ հայտնեց APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանը։
«Հայաստանի իշխանությունն արդեն վախուց չի մասնակցում ՀԱՊԿ զորավարժություններին, հրաժարվում է իրականացնել զորավարժություններ իր տարածքում, չի մասնակցում ՀԱՊԿ նիստերին։ Ավելին, հիմա Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններն անցել են նոր մակարդակի՝ Հայաստանը երկար ժամանակներով չի ստորագրում այն որոշումները, որոնք ընդունվել են ՀԱՊԿ-ում, իսկ դա նշանակում է, որ այդ որոշումները չեն կարող կատարվել, այսինքն՝ Հայաստանը նաև խոչընդոտում է ՀԱՊԿ աշխատանքներին»,- ասաց Մելքոնյանը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Փաշինյանը ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցման մասին հայտարարեց Ֆրանսիայում՝ ազդակները հղելով Արևմուտքին։
Ինչ վերաբերում է Հայաստանի՝ անվտանգային երաշխիքների փնտրտուքին, ապա Մելքոնյանը նկատեց՝ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ Արևմուտքն անգամ թղթի վրա չեն կարող Հայաստանին անվտանգային երաշխիք տալ։
«Հիմա, երբ Հայաստանը հայտարարում է, որ սառեցնում է հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, սա նշանակում է, որ արդեն գործանական օգնություն է ակնկալում Արևմուտքից։ Հայտարարում է այն, ինչ Արևմուտքն է առաջ մղում»,- ասաց Մելքոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում