
Արտյոմ Սմբատյանը կազատվի ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտյոմ Սմբատյանը փետրվարի 27-ից կազատվի Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։
Փաշինյանը որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
Արտյոմ Սմբատյանը ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնը ստանձնել էր 2021 թվականի օգոստոսից։